HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվանիստ գյուղի բնակիչը մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. որոնողական աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին` ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն վաղն առավոտյան։

***

Ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter