HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Առաջին ճակատ»-ի ներկայացուցիչներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Առաջին ճակատ» երկրպագուների շարժման ներկայացուցիչներին, ովքեր քաղաքապետին են փոխանցել վերջին օրերին էլեկտրոնային եւ տպագիր մամուլում տեղ գտած «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտուն կից հատվածում առեւտրային համալիր կառուցելու վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Ակտիվիստները մասնավորապես նշել են, որ կառուցապատման դեպքում «Հրազդան» մարզադաշտը կկորցնի իր գործառնական նշանակությունը, ինչ, ըստ նրանց, անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման ընդհանուր համապատկերում:

Լսելով նրանց մտահոգությունները՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ բարձրացվող խնդիրը, ըստ էության, առարկայական հիմնավորում չունի, քանզի մինչեւ այս պահը վերոնշյալ տարածքում շինություն կառուցելու որեւէ նախագիծ ներկայացված չէ: Բացի այդ՝ քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ, համաձայն սահմանված ընթացակարգի, մայրաքաղաքում քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացումից առաջ դրանք ներկայացվում են Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը:

Ամփոփելով, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ այսուհետ հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական հարցերը Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելիս` հաշվի կառնվի նաեւ խնդրի առնչությամբ հասարակական կարծիքը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter