Ջրափրկարարները հայտնաբերել են Արծվանիստ գյուղի կորած բնակչի դին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 07:53-ին Արծվանիստ գյուղի կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 09:15-ին ջրափրկարարներն ափից մոտ 300 մ հեռավորության վրա և 3-4 մետր խորությունից դուրս են բերել 1971 թ. ծնված Հ. Ե.-ի դին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։
Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն վաղն առավոտյան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել