Շուրջ 21 միլիարդ դրամ վերադարձվել է պետբյուջե
3 նոր փոստային բաժանմունքներ՝ Վայոց Ձորում
«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման ծրագիրը: Շարունակելով վերաբացումների շարքը Հայաստանի մարզերում` «Հայփոստ»-ն ուրվագծում է իր նոր դիմագիծը և նորովի է ներկայանում հանրապետության տարբեր համանքներում:
Վայոց Ձորի մարզի 3 համայնքների` Եղեգնաձոր քաղաքի փոստային մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի, Մալիշկա գյուղի և Վայք քաղաքի 01 փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երեկ:
Բացումների պաշտոնական արարողություններից հետո «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պատասխանելով ներկա լրագրողների հարցերին, անդրադարձավ Վանաձորի փոստային բաժանմունքում տեղի ունեցած յուրացումների դեպքին, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը հարուցել է քրեական գործ:
Վանաձորի դեպքը, ինչպես նմանատիպ մյուս դեպքերը, բացահայտել և դրանց մասին իրավապահ մարմիններին է ահազանգել «Հայփոստ»-ը: Ընդհանուր առմամբ, այսօր «Հայփոստ թրասթ մենեջմնեթի» և «Հայփոստ» ՓԲԻ-ի ղեկավարության կողմից շատ խիստ վերահսկողությւն է իրականացվում, և այդ վերահսկողության շնորհիվ է նաև որ կենսաթոշակների բաշխման գործընթացում հնարավոր եղավ շտկել թերությունները և պետբյուջե վերադարձնել շուրջ 21 մլրդ դրամ:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» Բ.Վ.
«Հայփոստ» ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել