HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտվել է Դավիթ Բեկի փողոցում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16.55-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել:

Հայտնում ենք, որ լուսանկարահանումներ տեղի չեն ունեցել և նշված ժամանակահատվածում երթևեկության արագության գերազանցման փաստեր չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter