
Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար
Ինչպես և ժողովրդավարացման ճանապարհին գտնվող, սակայն ավտորիտար ռեժիմներ ունեցող շատ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է մարդը նման պայմաններում և ինչ է պատահում նրան, երբ փորձ է արվում կազմակերպել բողոքի ակցիաներ` կեղծված ընտրությունների և երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ:
Մենք` Հայաստանում նմանատիպ դրսևորումների դեմ հանդես եկող քաղաքացիներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ժողովրդավարացման գործընթացների ջատագովներին բանտերը նետելու քաղաքականության դեմ՝ անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում` Մոսկվայում, Կահիրեում, Մինսկում, թե Մոգադիշոյում:
Շաբաթ օրը` դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Ռուսաստանի դեսպանության դիմաց պահանջելու ենք ընդդիմության առաջնորդների և ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի և երթերի թույլատրում, ինչպես նաև ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել