HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ հայտարարությունը՝ «ՍԱՍ» կազմակերպության ժողովի ձայնագրության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ իրենց աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ: 

ՄԻՊ-ում մտահոգիչ են համարում ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ: 

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը: 

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
դե դա մենակ ՍԱՍ-ում չի, բելոր տեղերում էլ նույնա, որ Շարմազանովը ասոյմ էր թե հաջորդ ընտրութունը ՀՀԿ-ի գրասենյակով ա անցնելու , մարդը էն գլխից գիտեր էս ամեն ինչը, թե-չէ հո Նաստրեդամուսը չէր
Խչ
Հեսա մարդու իրավունքների պաշտպանը ասեց, Արտակին էլ դատեցին։ Կասկածող կա, որ ըտենց էլ լինելու ա ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter