HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ Գյումրիում պատմամշակութային կառույցների կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ:

Վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը:

Հաշվի առնելով, որ հաշվետվությունը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 2-րդ, 5-րդ, 6-րդ շենքերում: Կառույցն օգտագործող տնտեսվարողներն ինքնակամ իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում վնասվել է պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հուշարձան-շենքերի  նախաստեղծ կերպարն ու ճարտարապետական ոճը, կոնստրուկտիվ համակարգը՝ խախտելով նաև հուշարձանի անվտանգ շահագործման պահանջները:

Փաստի առթիվ 2017 թվականի ապրիլի 14-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձարվել է քննչական կոմիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter