HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախթալայի ԼՀԿ»-ի 6-րդ հանքի փլուզման հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել հորատող Աղբալ Առաքելյանը

Այսօր առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամալուղի 6-րդ փակ հանքում փլուզման հետևանքով հանքափոր, 41-ամյա Աղբալ Առաքելյանը մնացել է հանքաքարի տակ և ստացել մարմնական ծանր վնասվածքներ: Աղբալ Առաքելյանին հանքից հանելուց հետո տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք, որտեղից ժամեր անց տուժողը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հանքում տեղի ունեցած  պատահարի մասին  փորձեցինք տեղեկություններ ստանալ «Ախթալա  ԼՀԿ» ՓԲԸ-ի  տնօրեն Լյովա Վարդանյանից։  «Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել: Դեպքի մանրամասները կարող եմ հայտնել վաղը»,- հեռախոսով մեզ պատասխանեց տնօրեն Լ. Վարդանյանը: 

Մոտ կես ժամ առաջ «Հետքին» հաջողվեց Աղբալ Առաքելյանի առողջական վիճակի մասին հեռախոսով տեղեկություն ստանալ  նրա կնոջից՝ Գոհարից։  «Վթարի հետևանքով Աղբալի ոչ մի օրգան նորմալ չի գործում: Ստացել է ողնաշարի ողերի կոտրվածքներ, թոքի սալջարդ և ոտքի բաց կոտրված: Այս պահին Աղբալը վիրահատարանում ենթարկվում է ողնաշարի վիրահատության»,- հայտնեց Գոհարը:

Աղբալ Առաքելյանը 3 անչափահաս երեխաների հայր է: Տուժողը ընտանիքի միակ կերակրողն է:  

Հիշեցնենք, որ 6-րդ փակ հանքը 1-ին անգամ՝ 19-րդ  դարի վերջին և 20-րդ դարի սկզբին շահագործվել է ֆրանսիացիների կողմից:  Շամլուղի բաց հանքում հանքային պաշարների նվազման պատճառով ֆրանսիացիներից ժառանգություն մնացած  Շամլուղի փակ հանքերը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի կողմից սկսվել է շահագործվել 2 տարի առաջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter