HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». առայժմ՝ ոչ

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը առայժմ չի պատրաստվում բնակության տեղափոխվել կառավարական ամառանոց, որովհետև կարծում է, որ դա հրատապ հարց չէ: Այս մասին Նիկոյանն ասել է «ՀԺ»-ի հարցին ի պատասխան: Առաջիկայում, սակայն, մեծ է հավանականություն, որ Նիկոյանը բնակության կտեղափոխվի այնտեղ:

Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ այդ պաշտոնը զբաղեցնելիս, ոչ էլ փոխվարչապետ եղած ժամանակ կառավարական ամառանոցում չի բնակվել: Այնտեղ չի ապրել նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Այժմ կառավարական «Հրազդան» համալիրում են ապրում Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը:

Կառավարական «Հրազդան» համալիրի ամենահին բնակիչը Գագիկ Հարությունյանն է, որն այստեղ է 1991 թվականից՝ ՀՀ փոխնախագահ դառնալուց ի վեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter