Թույլ երկրաշարժ` ՀՀ տարածքում
Ապրիլի 18-ին` տեղական ժամանակով ժամը 10:49-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 18-ին, ժամը 06:49-ին), արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 44.170 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 18 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Զորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել