HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». հացադուլը դեռ շարունակվում է

Կալանավոր Մհեր Համբարձումյանը նոյեմբերի 30-ից հայտարարել է անժամկետ հացադուլ: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սկսված հացադուլը գրանցված է, և «Կարմիր խաչը» այցելել է հացադուլավորին:

Մհեր Համբարձումյանի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը, երեկ տեղեկացրեց, որ որդին նամակներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին: Մհերը չի ընդունել իրեն մեղսագրված մեղքը և իր դեմ կայացված դատավճիռները: Կալանավորին մեղադրել են «Ոսկու շուկայի» աշխատակցի դեմ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Ոստիկանը բերման ենթարկելիս կրակել էր նրա վրա:

Մհեր Համբարձումյանի դատավճռի դեմ բողոքն էլ օրեր առաջ ուղարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter