HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց

2017թ. փետրվարի 16-ի Կառավարության նիստում  տրված հանձնարարականի համաձայն՝ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել  և կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Գործող աղբանոցների վերաբերյալ  հստակ պատկերացում կազմելու և այդ աղբանոցները փակելու նպատակով՝ գույքագրվել ու անձնագրավորվել են Հայաստանի տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի  քան 430 հա ընդհանուր տարածքով:

Աղբանոցների տեղադիրքերի  և դրանց  վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ամբողջական տեղեկատվությունը Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրելու ուղղությամբ:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը պետություն – համայնք – մասնավոր – քաղաքացիական  հասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է և կոչված է համախմբելու  Հայաստանի  բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և ՀԿ-ներին` Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում  դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվեն մարզում իրականացվելիք  միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացելու է  պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին:

Նախաձեռնության համակարգման համար ծրագրով առաջարկվում է ստեղծել տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի  նեկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով:

«Մաքուր Հայաստանը» լրացնում է «ՀՀ 2017-2036 թթ. կոշտ  կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը» և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter