HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրոնային գրադարան՝ ապագա բժիշկների համար

«Ժամանակի պահանջով՝ 100-ամյակին ընդառաջ» միջոցառումների շրջանակում այսօր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին ներկայացվել է «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի բաժինը:

Այսուհետև համալսարանի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և,  ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից:

«Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները:Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն համապատասխան դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան վերհիշելու անհրաժեշտ ուսումնական նյութը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ էլեկտրոնային գրադարանի մեկնարկը բուհի միջազգայնացման կարևոր ապացույցներից է և նպատակ ունի ուսումնական գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնել:

Ծրագրի համակարգող Զավեն Քոլոյանը ներկայացնելով էլեկտրոնային գրադարանի հնարավորությունները՝  նշեց, որ որպես ԵՊԲՀ շրջանավարտ ուրախ է, որ հարազատ բուհի զարգացման վեկտորն ուղղված է դեպի թվայնացում:

Էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով, իսկ առաջարկների և հարցերի համար  կարող եք գրել [email protected] հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter