HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կառավարության սթափ որոշումը

Նախօրեին ՀՀ կառավարությունը մի որոշում է ընդունել, որի համաձայն՝ այսուհետև թմրամոլներն, առանց սահմանափակման, կարող են աշխատել ռազմավարական օբյեկտներում, օրինակ՝ ատոմակայանում:

«ՉԻ» - Տիգրան Սարգսյանն այս որոշումը ընդունել է սթա՞փ վիճակում, թե՞ Թաթայի համերգից հետո, դժվար է ասել, բայց թմրամոլների իրավունքների նկատմամբ կառավարության մտահոգությունն իսկապես հուզիչ է:

Չնայած՝ տվյալ դեպքում գործ ունենք նաև սթափ հաշվարկի հետ: Օրինակ՝ եթե հետագայում որևէ բարձրաստիճան պաշտոնյա բռնվի աշխատավայրում թմրանյութ օգտագործելիս, շատ հանգիստ կարող է արդարանալ, թե «հա, բայց ի՞նչ ա պատահել, եթե ատոմակայանի նման ռազմավարական օբյեկտում են թմրամոլներ աշխատում, ես չե՞մ կարա թեթև դոզայի տակ ոլոլորտ ղեկավարել»:

Համ էլ՝ Հայաստանում այս կարգը գործում էր նաև մինչև կառավարության որոշումը, և կառավարությունն ընդամենը արձանագրել է փաստացի վիճակը: Խի տե՞նց ռազմավարական օբյեկտներ են ղեկավարել թմրամոլները:

Ի դեպ, որքանով տեղյակ ենք, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ռազմավարական օբյեկտ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter