HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 15-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 շենքի հետնամասում գտնվող շինհրապարակում տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկացնում է քննչական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում ՝ շինհրապարակի փոսում` բետոնե պատի տակ, հայտնաբերվել է  տղամարդու դի` բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 44 տարեկան է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառը պարզելու համար, որի կատարման ընթացքում՝ դիահերձմամբ, մասնագետները հայտնաբերել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում՝ կոտրվածքներսալջարդ վերքեր։

ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, մշակվել է քննչական պլան և իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

Մեկնաբանություններ (1)

Խչ
Շինհրապարակը պիտի որ պահակ ունենա։ Ահա ձեզ հուշում, թե որտեղից պիտի սկսեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter