HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգենտինայի դեպան ․«Հիմա սովորում եմ հայերի պես կենացներ ասել»

Երևանում արգենտինական գինու շաբաթ է: Այն մեկնարկել է ապրիլի 17-ին և ավարտվելու է 23-ին: Ապրիլի 17-ից սուպերմարկետներում կարելի է գնել արգենտինական գինիներ` մեծ զեղչերով: Այսօր` ապրիլի 18-ին, Արգենտինայի դեսպանատանը հրավիրված էր մամուլի ասուլիս: Ներլա էին Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: Դեսպանը նախ հանդես եկավ բացման խոսքով, ապա ներկայցրեց սպասվող միջոցառումները և դրանց հիմնական նպստակները:

«Արգենտինական գինու շաբաթը» Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Դեսպանի խոսքով այս անգամ միջոցառումներն ավելի հագեցած են լինելու, քանի որ հայերը ներկայումս ավելի շատ է սկսել հետաքրքրել  արգենտինական գինին:

«Այս անգամ ևս հիմնական գաղափարն է հայ հասարակությանը փոխանցել արգենտինական մշակույթը: Նաև նպատակ ունենք, այս միջոցառումները կազմակերպելով, Հայաստանում մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը խթանել», - նշեց  դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Ապրիլի 19-ին Արգենտինայի դեսպանատանը ռեստորանների անձնակազմի համար կանցկացվի արգետինական գինու առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում:

Այս միջոցառումը առնաձնացրեց նաև Մեխակ Ապրեսյանը.

«Հարգելի դեսպան շնորհակալ եմ նման նախաձեռնության համար, կարևորում եմ մասնավոր սեկտորի հետ աշխատելու դեսպանատան նախաձեռնությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Թեև դեսպանատունը հյուրերին առջարկեց համտեսել արգենտինական Մակբելի տեսակին գինին։ Ներկայումս Հայաստանում կարելի է ձեռք բերել արգենտինական Fin del Mundo, Dona Paula, Cristobal և Terrazas գինիները։ Դրանք կարող եք գտնել Հայաստանի մի շարք ռեստորաններում, գինետներում և սուպերմարկետներում: Մեխակ Ապրեսյանը միջոցառումը կարևորեց նաև զբեսաշրջության զարգացմանը նպաստելու տեսանկյունից. «Սա շատ կարևոր իրադարձություն է: Զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և քաղաքական նշանակություն ունի, մասնավորապես, սա այն դեպքն է, որ զբոսաշրջությունը նպաստում է միջմշակութային երկխոսությանը, այս պարագայում, երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և զարգացմանը»: 

Հանդիպման վերջում սկսվեց փոքրիկ մշակութային երկխոսություն: Օրինակ Հայաստանում ասում են «գինին շառ» է, իսկ ինչ են ասում Արգենտինայում: Դեսպանը ժպտում է, և ասում, որ Արգենտինայում նման առանձնահատուկ արտահայտություններ չկան, գինի խմելիս էլ, խոսում են ֆուտբոլից ու քաղաքականությունից և այդ խոսակցություններն էլ, սովորաբար ավարտվում են վիճաբանությամբ: Հարցին, թե հայերը գինի խմելիս ասում են «Անուշ լինի», իսկ ինչ են ասում Արգենտինայում: «Մենք, երբ գինի ենք խմում մոռանում ենք ամեն ինչ մասին, բայց կենացներ ասում ենք, սակայն հայերի նման պերճախոս չենք»: Իսկ երկխոսության վերջում դեսպանն ավելացրեց. «Հիմա սովորում եմ հայերի պես կենացներ ասել»:

Աննա Ավետիսյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Լուսանկարը՝ aysor.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter