HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրգործը՝ ՀՔԾ վարույթում

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Մասնավորապես, «a1plus.am» լրատվական կայքում առկա «Թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը» հրապարակման վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. ապրիլի 2-ին' ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս, Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում իրեն անծանոթ կինը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը' վիրավորել է իրեն և հարվածել տեսախցիկին:
Այսպիսով, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter