
Սարո Հարթունյան. «Պետք է բացահայտվի, թե ինչի համար է մաքուր հոգեբանական տեռորի այս խայտառակ դրսևորումը»
Այսօր կեղծ և անհիմն մեղադրանքներով ձերբակալել են իմ եղբայր Նարեկին և 60 օրով ազատազրկել նրան: Պետք է բացահայտվի, թե ինչի համար է մաքուր հոգեբանական տեռորի այս խայտառակ դրսևորումը, որը կատարվել է առանց պատշաճ գործընթացի, բողոքարկելու ու գրավի դիմաց ազատ արձակվելու թույլտվության: Ամոթալի արարք, որի նպատակն է վախեցնել Նարեկ Հարթունյանին և իմ ընտանիքին՝ հասնելով բացահայտ շորթման:
Սա գնում է ավելի հեռուն, քան Նարեկը կամ Հարթունյանները. Հայաստանի իրավական համակարգում և պետական ապարատում գերիշխող կոռուպցիան սպառնալիք է Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի ապագային: Եթե իշխանության նման չարաշահումները կարող են անպատժելիորեն կիրառվել մեկ սփյուռքահայի նկատմամբ, ապա բոլոր սփյուռքահայերը, ովքեր ցանկանում են օգնել իրենց հայրենիքին, վտանգված են:
Նարեկը, ես և իմ ընտանիքը որոշել ենք «բավական է, այլևս ոչ» ասել Հայաստանում մոլեգնող հետապնդումներին ու կոռուպցիային, որոնք այժմ տարածվում են սփյուռքահայերի վրա: Մեզ պետք են հնարավորինս շատ ձայներ, որպեսզի պատասխանատուներին ուղերձ հղենք, որ մարդու իրավունքների նման ոտնահարումները չի կարելի հանդուրժել:
Սարո Հարթունյան
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել