HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից մեկի՝ Հմայակ Հակոբյանի ցուցահանդեսը

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից մեկի' Հմայակ Հակոբյանի ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 140-ամյակին:

Հմայակ Հակոբյանի (1871, Տրապիզոն - 1939, Թիֆլիս) ստեղծագործական հարուստ ժառանգությունը դեռևս ուսումնասիրված չէ, և այս ցուցահանդեսն ուղղված է այդ բացը լրացնելուն։

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ նկարչի շուրջ 2850 աշխատանք (գեղանկար, գծանկար, էսքիզ) պահպանվում է ՀԱՊ-ի ֆոնդերում, և երեկ դրանցից 92-ը' գեղանկար և գծանկար, ներկայացվել է հանրության ուշադրությանը:

Նկարիչը մասնագիտական կրթություն է ստացել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, ապրել ու ստեղծագործել Թիֆլիսում, ճամփորդել Շվեյցարիայում ու բազմիցս այցելել Հայաստան։ 1889 թ.-ից գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներով մասնակցել է Թիֆլիսում ու Երևանում կազմակերպված ցուցահանդեսներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter