HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու ընտրությունների ծանուցագրերի համար կտրամադրվի 81,3 մլն դրամ. ոստիկանություն

Ոստիկանությունը խորհրդարանական ընտրությունների ծանուցագրերի համար տրամադրված ավելի քան 207 մլն դրամի մասին պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե ՀՀ ոստիկանությունը 207,070,258 դրամ է ծախսելու փոստային ծառայությունների համար, և «Հայփոստի» հետ մարտի 21-ին կնքված պայմանագրի վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Իրականում խոսքը ոչ տարեկան փոստային ծառայությունների մասին է, ոչ էլ ոստիկանության կատարելիք ծախսերի:
ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրը վարող՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը' ՀՀ ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր' քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:

Նշված ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2017 թ. պետական բյուջեով՝ «02. ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ» ծրագրով ՀՀ ոստիկանությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածով հատկացվել է 250.2 մլն. դրամ:

Ընտրողների ճշտված թվին համապատասխան ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2017 թ. մարտի 21-ին կնքվել է պայմանագիր, միավորը' 98.75 դրամ/ծանուցագիր գնով, 207.070.257,5 դրամ գումարով:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի և ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման 25-րդ կետի 5) ենթակետովհաստատված աղյուսակի 26-րդ տողի համաձայն՝ փոստային կապի ծառայությունների գնման գործընթացն իրականացվում է առանց գնումների հայտարարությունընախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով (մեկ անձից կատարվող գնումներ):

Հավելենք, որ նույն կարգով ՀՀ 2017թ. պետական բյուջեով «13. Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրություններ» ծրագրով ՀՀ ոստիկանությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածով հատկացվել է 81.3 մլն. դրամ:

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում՝ ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին՝ ճշգրիտ ու պրոֆեսիոնալ տեղեկատվություն ստանալու և ընթերցողին թյուրիմացություններից զերծ պահելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter