HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիլիզայի անտառհատման մասին հրապարակումն ուղարկվել է ոստիկանության Թումանյանի բաժին

«Հետք»-ում այսօր հրապարակված «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը» վերնագրով հոդվածը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի թղթակիցը Մադան- Ջիլիզա ճանապարհի 4-րդ կիլոմետրից սկսած դեպի Ջիլիզա գնացող ճանապարհաեզրի անտառի փեշերին շուրջ 50 թարմ հատված ծառերի կոճղերի էր հանդիպել, իսկ անտառի խորքում` նաև առանց պետհամարանիշների երկու բեռնատարների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter