HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչը վտարվել է Բաքվից

Իրանի ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչ Քազեմին, ընտանիքով հանդերձ, վտարվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից: Քազեմին 2009-ից՝ որպես ԻԻՀ ռադիոհեռուստատեսության տնօրեն, աշխատում էր Բաքվում: Սակայն շիական մեծ սգո առիթով Ադրբեջանում կազմակերպված միջոցառումների մասին լրատվությունը պատճառ դարձավ, որ արգելվի նրա մուտքն այդ երկիր:

Ըստ «Առան նյուզի»՝ ադրբեջանական կառավարության այս քայլը հավանաբար Բաքվի արձագանքն է Իրանի ռադիոհեռուստատեսության նախագահ Էզզաթոլլահ Զարղամիի արտահայտություններին:

Ադրբեջանի նախագահի քաղաքական հասարակական գրասենյակը պահանջել էր, որ Իրանի ԶԼՄ-ները վերանայեն Ադրբեջանի անցուդարձերի նկատմամբ իրենց մոտեցումները: Ի պատասխան Զարղամին ասել էր. «Ադրբեջանի կառավարությունը պիտի ավելի հարգալից մոտենա իր ժողովրդի կրոնական հավատամքներին ու վերացնի չադրա կրելու արգելքը»:

«Առան նյուզը» հավելել է, որ «մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի քաղաքահասարակական գրասենյակի պատասխանատու Ալի Հասանովը ադրբեջանական ԶԼՄ-ների որոշ պատասխատուների հետ ժամանել էր Իրան և վերադարձին անմիջապես անհարգալից արտահայտություններ արել Իրանի դեմ»: Այս մասին հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter