HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու եղբայրները քվեարկել են մեկ անձնագրով

Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս: Տեղում պարզվել է, որ Դ.Սիմոնյանն  անձնագիրը չի վերցրել և քվեարկությանը մասնակցել է եղբոր անձնագրով, ինչից հետո այն հանձնել է եղբորը։ Ապա նույն անձնագրով ընտրատեղամաս է մտել եղբայրը և քվեարկությանը մասնակցելու համար մոտեցել՝ գրանցվելու, ինչի ժամանակ էլ արձանագրվել է, որ տվյալ անձնագրով արդեն մեկ անգամ կատարվել է քվեարկություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում տացվել են հիշյալ տեղամասում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Փաստական տվյալների հիման վրա՝ Դ.Սիմոնյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter