Միջադեպ՝ Սլավոնական համալսարանում
Դեկտեմբերի 9-ին Հայ-սլավոնական համալսարանի հրշեջ տեսուչը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14:00-ի սահմաններում 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Ս.-ն և Դավիթ Ա.-ն համալսարանի մուտքի մոտ վիճաբանել են, հարվածել իրար, և երբ ինքը փորձել է միջամտել, Դավիթ Ա.-ն գազային ատրճանակից կրակել է օդ՝ խախտելով համալսարանի բնականոն աշխատանքը, ու դիմել փախուստի:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ս.-ին և Դավիթ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել