HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Չինվան»-ն ու ««Ինվեսթմընթ մեդիա գրուպ» (Այ-էմ-ջի)»-ն արտոնություն ստացան

«Չինվան» և ««Ինվեսթմընթ մեդիա գրուպ» (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունները տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` կառավարություն ներկայացրած որոշման համաձայն ստացան արտոնություններ։

Ընկերությունները Հայաստան կներմուծեն տեխնոլոգիական սարքավորումներ, հումք և նյութեր՝ օգտվելով ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։

«Չինվան»-ի կողմից ներմուծվող հումքն ու սարքավորումներն օգտագործվելու են գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում։

Նախատեսվում է իրականացնել 584 միլիոն դրամի ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։

Իսկ ««Ինվեսթմընթ մեդիա գրուպ» (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունը պատրաստվում է ներկրել 21 անուն սարքավորումներ, որոնք օգտագործվելու են արևային էներգիայի արտադրությունում։ Ինչպես նշված է որոշման նախագծում՝ արտադրանքի ծավալները կկազմեն գրեթե 42 միլիոն դրամ, և կստեղծվի 10 նոր աշխատատեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter