
Հունիսի 18-ին Սաղմոսավանում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է
Հունիսի 18-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, քանի որ սեպտեմբերի 18-ի ընտրություններով համայնքի ղեկավար ընտրված Ներսես Ավագյանը մարտի 11-ին մահացել է: Կառավարությունը այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես նշվում է այդ նախագծում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության համար ժամկետը սահմանվել է համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընդունած որոշման։
լուսանկարը` wikipedia.org
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել