Հայաստանի մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի
Մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության բաժինը հայտնում է, որ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝ առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել