HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կօտարվեն պետական սեփականություն համարվող անշարժ գույքեր

Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրեց պետական սեփականություն հանդիսացող որոշ անշարժ գույքեր մրցույթով օտարել։

Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 75 տոկոսը։

Կօտարվեն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, 951 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները։ Դրանք, մարտի 7-ի դրությամբ, գնահատվել են 14 միլիոն դրամ։ Իսկ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է 10 միլիոն դրամ:

Բացի այդ, կօտարվեն տարբեր մարզերի տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող 25 միավոր անշարժ գույքեր։ Դրանցից 24-ը մարզերում են, մեկը՝ Երևանում։

Նշված 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 միլիոն դրամ։ Վաճառքի գումարից մնացած գրեթե 177 միլիոն դրամի 30 տոկոսը կուղղիվ համայնքների բյուջե, մնացածը՝ պետական բյուջե։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է՝ առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կկազմակերպվեն նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով։ Ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter