32-ամյա Արտակի տանը հայտաբերել են տարբեր զենքեր և կանեփանման զանգված
Դեկտեմբերի 9-ի առավոտյան ոստիկանության ծառայողները Փարաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Զ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել են «ՏՏ» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, «ԱԿ» ինքնաձիգ՝ 30 փամփուշտով լիցքավորված պահունակով, և 5 գրամ կանեփանման զանգված:
Տանը հարակից շինություններից ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ՝ պահունակով, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «ՊերֆեկտաFBI8000» գազային ատրճանակ և «Բայկալ» օդամղիչ հրացան, իսկ ավտոտնակից՝ սպորտային վերնազգեստ, սև կտորից պատրաստված 2 դիմակ, 5,45 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի 1 գոտի:
«Հայտնաբերված կանեփանման զանգվածն ու զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական ու դատաձգաբանական փորձաքննությունների: Արտակ Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել