
Հունիսի 1-ից թռիչքներ կիրականացնի նոր «լոուքոսթեր»
Հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ն:
Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել