Քննարկվել է հայ-ճապոնական ծրագրի երկրորդ փուլը
Այսօր ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ քննարկեց հայ-ճապոնական ծրագրի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմիի հետ հանդիպման ընթացքում բարձր գնահատեց «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի ընթացքը: Քննարկվեց նաև Սյունիքում ճամփեզրյա կայանի կառուցման հնարավորությունը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՃՄՀԳ գրասենյակի ներկայացուցիչ Հիրոմիցու Մուրային, ՃՄՀԳ Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռուզան Խոջիկյանը, ՃՄՀԳ փորձագետ տկն. Թակակո Մոչիզուկին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ տկն. Մեգումի Մայեկավան, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը:
Կարեն Գևորգյանն ընդգծեց, որ հայ-ճապոնական գործակցության շրջանակում հատկապես կարևոր էր հիմնադրամի աշխատակազմի համար կազմակերպված փորձի փոխանակման այցը փետրվարին: Ճապոնիայում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ծանոթացան տարածքային և ՓՄՁ ոլորտի զարգացան ուղիներին և աջակցության գործիքներին, տեղական իշխանությունների դերին և պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել