Հայաստանը՝ ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ապրիլի 20-ի՝ Կառավարության նիստի ժամանակ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում վարչապետի հանձնարարականի` Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ, որի նպատակն է Հայաստանի քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։
Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: Արդյունքները կներկայացվեն առցանց, բաց հարթակում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել