
Հերիքնազի «ձեռագործ» դդումները
21-ամյա Հերիքնազ Խաչիկյանը սովորում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կիրառական արվեստ բաժնում։
12 տարեկանից զբաղվում է դդմագործությամբ. դրանց վրա ասեղնագործում, գոբելենագործում, փորագրում, կարպետագործում և նկարազարդում է։ Ասում է՝ կիրառում եմ կիրառական արվեստի բոլոր ճյուղերը։ 7 տարի առաջ սկսել է հայրենի գյուղի՝ Երվանդաշատի, իրենց տանը դդումներ ցանել, մշակել և վերամշակել, որոնց վրա էլ ստեղծագործում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել