HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնում են, որ նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:

«Մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, որոնց հարցում միշտ զգացել ենք ձեր աջակցությունը: Օգտագործելով հանդիպման առիթը` ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնագիտական, խորհրդատվական, ինչու ոչ` նաև ֆինանսական օժանդակության համար»,-նշել է Դ.Լոքյանը հանդիպման սկզբում: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին այդ համագործակցությունը ստացել է նոր որակ և դարձել ավելի արդյունավետ` միևնույն ժամանակ ավելացնելով, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ ու անելիքներ փախստականների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, բնակարանային, սոցիալական, առողջական, կրթական հարցերի հետ կապված: Դավիթ Լոքյանը  հույս է հայտնել, որ ՀՀ ՏԿԶ նախարարության Միգրացիոն պետական ծառայության թիմը և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունը առաջիկայում ևս կաշխատեն մեծագույն պատասխանատվության զգացումով և հաջողությամբ կլուծեն ոլորտում առկա  խնդիրները:

ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել Կառավարության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև՝ գործուն աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ապաստանի համակարգի ամրապնդման, փախստականների ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման հարցերին: Քննարկվել են այդ հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիները, նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:





 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter