
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ ապրիլի 21-ին, հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:
ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել