
Ինչի հաշվին է աճել տնտեսական ակտիվությունը
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 6.6%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումից։
Հունվարին ՏԱՑ-ի աճը կազմել էր 6.5%, իսկ հունվար-փետրվարին՝ 6.2%:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Միայն մարտին, 2016-ի մարտի համեմատ, ՏԱՑ-ի աճը կազմել է 6.8%:
Վերառանալով հունվար-մարտի տվյալներին՝ նշենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում այդ ընթացքում կազմել է մոտ 362 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.1%-ով աճել է։
Գրանցվել է նաև առևտրաշրջանառության և ծառայությունների ծավալների աճ։ Առևտրաշրջանառությունը կազմել է 489 մլրդ դրամ՝ աճելով 11.3%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ մոտ 302 մլրդ դրամ, աճը՝ 10%:
Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում ՏԱՑ-ի աճին նպաստել են արդյունաբերությունը, առևտրաշրջանառությունն ու ծառայությունների ոլորտը։
Չի դադարել շինարարության և գյուղատնտեսության անկումը։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 69.5 մլրդ դրամ՝ նվազելով 1.5%-ով։ Իսկ շինարարության ծավալը կազմել է մոտ 36 մլրդ դրամ, անկումը՝ 13.6%:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Մեկնաբանել