Դիետոլոգ ․«Չեմ կարող ընդունել, որ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտած մարդը սննդակարգ նշանակի»
Նիհարելու մեծ ցանկություն, անվերջանալի դիետաներ… Այսօր շատերն են ձգտում գեղեցիկ կառուցվածք ունենալ և դրա համար գրեթե ոչինչ չեն խնայում` հաճախում են ֆիթնես ակումբներ, զբաղվում են սպորտով և միաժամանակ պահում են դիետաներ, որոնք, ցավոք, ոչ միշտ են ցանկայի արդյունքի հանգեցնում:
Անին ապրում է Դիլիջանում, ասում է, որ դժվարացել է ամեն օր Երևան հասնել և օգտվել ֆիթնես կենտրոններից և այդ պատճառով օգտվել է ինտերնետից ու ընտրել է ճապոնական դիետան, որը հնարավորություն է տալիս 14 օրում նիհարել 7-8 կգ: Դիետայի սննդակարգում բացառված է աղի, ցորենի հացի, ալկոհոլի և շաքարի օգտագործումը: Նախաճաշը անելը ևս խորհուրդ չի տրվում, կարելի է միայն դառը սուրճ կամ խոտաբույսերով թեյ: «Այս դիետայի ընթացքում գրեթե միշտ պետք է սոված մնալ, ես էլ մնացի և 10 օր հետո ինքնազգացողությունս կտրուկ վատացավ, ստիպված դիմեցի հիվանդանոց, և միայն մի քանի օրվա ընթացքում հնարավոր եղավ վերականգնվել: Բժիշկս ասաց, որ չէր կարելի հրաժարվել նորմալ սննդակարգից, անմիջապես անցնել դիետայի և գրեթե ոչինչ չուտել»,- պատմում է Անին:
Նատալին ԵՊՀ-ի ուսանողուհի է, սովորում է մագիստրատուրայի 2-րդ կուսում: Նա ևս ցանկացել է կորցնել «ավելորդ» կիլոգրամները և դիմել է մարզչի օգնությանը` պահելով հատուկ սննդակարգ և միաժամանակ մարզվել է, ապա հասել ցանկալի արդյուքի` 3 ամսում նիհարել է 10 կիլոգրամ: Հետո դադարել է ֆիթնեսի հաճախել, սակայն չի չարաշահել սննդակարգը, բայց մի քանի ամիս հետո ավելի է գիրացել, քան կար միչեւ նիհարելու մասին որոշում կայացնելը։
Լուսինե Գասպարյանը, ով բնակվում է Աբովյան քաղաքում, նույպես «ավելորդ» կիլոգրամները կորցնելու նպատակով դիմել էր ֆիթնես մարզչի օգնությանը, ասում է, որ արդյունք չի նկատել, մի քանի օրից շատ մարզվելու և քիչ սնվելու հետևանքով ինքնազգացողությունը վատացելէ, սկսել են գլխապտույտներ, հաճախակի սրտխառնոց, այս ամենից հետո դադարել է սպորտով զբաղվել և սկսել սնվել, այնպես ինչպես սնվել էր նախկինում: «Մի քանի օրից ամեն ինչ անցավ, հիմա հրաժարվել եմ դիտա պահելուց»,- ասում է Լուսինեն:
Այս մի քանի դեպքերի մասին խոսեցինք մարզիչ Հովհաննես Ավագյանի հետ։ Նա նաև կենսաբանական գիտությունների թեկնածու է, ասաց, որ ինքը, որպես մարզիչ, երբեք դիետա չի նշանակում։ «Ես նշանակում եմ սննդակարգ, յուրաքանչյուր հաճախորդին անհատական, մարզումների տեսակները ևս տարբեր են, չի կարելի բոլորին նույն վարժությունները նշանակել կամ նույն սննդակարգը»,- ասում է Հ․ Ավագյանը:
Նա ասում է, որ իրենց սրահում կա հատուկ սարքավորում, որը ցույց է տալիս, թե օրգանիզմում որքան են կազմում ածխաջրերը, սպիտակուցները, ճարպերը և այլն: Մարզիչը սննդակարգը և վարժությունները նշանկում է ըստ սարքի տված տեղեկատվության: «Քաշը կորցնելու համար պետք չէ սոված մնալ, ես դա սխալ եմ համարում, սննդակարգում պետք է ներառված լինեն ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ»,- ասում է մարզիչը:
Հարցին, թե ինչպես է լինում, որ մարդը 3 ամսում նիհարում է 10 կիլոգրամ, ապա մոտ մեկ ամսում նույն սննդակարգով քաշը ավելանում է 12 կիլոգրամով, Ավագյանը պատասխանեց, որ այն սպորտից հրաժարվելու հետ է կապված եւ խորհուրդ է տալիս սպարտով զբաղվել միշտ:
Ֆիթնես սրահում հանդիպեցինք նաև Հովհաննես Ավագյանի մոտ մարզվող Հայկ Աբգարյանին։ Մարզիչը նրան խորհուրդ էր տվել սնվել օրական 4 անգամ` ընդունելով քիչ քանակությամբ սնունդ: «Ինձ կոնկրետ սննդակարգ չի նշանակվել, պարզապես Հովհաննեսը ասել է, թե ինչ սննդամթերքներ է անհրաժեշտ օգտագործել: Օրինակ` հավի դոշ, ձու, չափավոր քանակի տավարի միս և խորհուրդ է տվել, հատկապես շատ օգտագործել հեղուկներ»,- ասում է Հայկը:
Լուսինե Մանուկյանը մարզչին է դիմել ծննդաբերությունից հետո: Ասում է, որ գոհ է եղել մարզչից, նկատել է նաև դրական արդյունք, սակայն ինքը կիսատ է թողել մարզումները, դրա համար էլ վերջնական արդյունքի չի հասել: Լուսինեն մեզ ցույց տվեց դիետայի իր օրինակը։
Բժիշկ-սննդաբան, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը չի ընդունում, որ մարզիչը դիետա կամ իրենց խոսքով` սննդակարգ է նշանակում: Ասում է, որ դրա համար երկար տարիներ սովորում են համալսարնում. «Ես 7 տարի սովորել եմ, ապա երեք տարի և մինչ հիմա էլ սովորում եմ, քանի որ գիտությունը զարգացող է, չեմ կարող ընդունել, որ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտած մարդը սննդակարգ նշանակի, ինչպես նաև ես չեմ կարող մարզչությամբ զբաղվել»:
Կան հաճախորդներ, որոնք գոհ են մարզիչների աշխատանքից և խորհուրդ են տալիս դիմել այս կամ այն մարզչին: Վ․Պետրոսյանն ասաց, որ հնարավոր է նիհարել, ինչը շատ հաճախ լինում է, բայց հարկ է նշել, որ ավելորդ կիլոգրամներ կորցնողները հիմնականում երիտասարդներ են և առողջական խնդիրներ չունեն, մի քանի տարի անց չեն կարող ասել, թե ինչ խնդիրների կբախվեն:
«Բոլոր մարզիչներն էլ նույն սննդակարգն են նշանակում. հավի դոշ, ձու, ձուկ և զգալի քանակությամբ հեղուկներ: Եթե սնվեն օրական 4-5 անգամ, այն չի վնասի: Միայն սով պահելն է, որ անընդունելի է ցանկացած տարբերակում»,- ասում Վարդանուշ Պետրոսյանը: Դիետոլոգը նաև դրական է վերաբերում սպորտով զբաղվելուն, սակայն չգիրանալու համար սպորտով զբաղվելը պարտադիր պայման չի համարում: Սննադաբանը խորհուրդ է տալիս օգտվել բոլոր սննդամթերքներից, հատակապես օգտագործել լոբազգիներ, բանջարեղեն, չբացառել ճարպեր պարունակող սննդամթերքները, հատկապես կարագը և ձեթը:
Աննա Ավետիսյան, ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել