ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (10 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ հակատանկային ավտոմատ նռնականետ (8 արկ):

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ
Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել