
Տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ի նշան Հայոց Մեծ Եղեռնը ճանաչած ու դատապարտած երկրներին յուրովի երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ. ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ:
Գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել