HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում անցկացվել է քննարկում՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր-սեղան քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՊՆ, Զինված ուժերի, ԶՈւ գլխավոր շտաբի վարչությունների, ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում արծարծվեցին զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավագիտակցության բարձրացման հարցեր, ներկայացվեցին ոլորտում կատարված աշխատանքները:

ՊՆ-ի կայքի տեղեկացմամբ՝ քննարկման ժամանակ ընդգծվեց, որ այս առումով 2011 թվականն արդյունավետ էր, քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը ներդնելու ուղղությամբ: Նաև արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՊՆ-ի և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև' զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter