
2016-ի պետբյուջեի ծախսերի խախտման դեպքեր են հայտնաբերվել` 3,225 մլրդ դրամի չափով
Վարչապետի 2015 թվականի որոշմամբ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը իրականացվել է 2016 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարման վերահսկողություն։
Իրականացված 22 ստուգումների արդյունքնում արձանագրվել են պետական բյուջեի ծախսման 3 միլիարդ 225 միլիոն դրամի խախտման փաստեր։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության։ Կառավարության այսօրվա նիստին հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Համաձայն դրա՝ 2016թ. ծրագրի շրջանակներում կատարված թվով 4 ստուգումներով հայտանաբերվել է 768 մլն դրամի, իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով՝ 31 մլն դրամի, իսկ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով՝ 2 մլրդ 426 մլն դրամի խախտումներ։
Կատարված ստուգումներով պարզվել է, որ 3 մլրդ 225 մլն դրամից 978 մլն դրամը ենթակա է վերականգնման, 378 մլն դրամը հնարավոր է մուտքագրել պետական բյուջե, 99 մլն դրամի չափով հնարավոր է պակասեցնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը։
2016 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել է ընդամենը 203 մլն դրամը։
Փաստորեն՝ եթե ամփոփենք 2016 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարման վերահսկողությունը, կստացվի այսպիսի պատկեր
Արդյունքում՝ տեսչության կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներով հաշվարկվել է, որ 2008-2016թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է գրեթե 816 մլն դրամ և վերաձևակերպվել մոտ 34 մլն դրամ։
Այդ 850 մլն դրամից 540 մլն դրամը վերականգնվել է պետական բյուջե, մոտ 193 մլն դրամի չափով նվազեցվել են պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարները։
Մեկնաբանել