HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։

Նախարարության կայքի համաձայն` Չարլզ Հայդերը ներկայացրել է ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝ դրանք որակապես բարձրակարգ են և երաշխավորված։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` գործարարն ընդգծել է, որ հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերով, քանի որ դրանք մեծ պոտենցիալ ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։

Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ներդրումային ծրագրեր իրականացնել վճարովի ճանապարհների կառուցման գործում: Նա նաև հույս է հայտնել, որ հաջորդ տարվա համար հայտարարված ճանապարհաշինական մրցույթներին իրենց մասնակցությունը կունենան նաև քուվեյթցի շինարարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter