HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ. ՊԵԿ նախագահ

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության կայքը ներկայացնում է, որ նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերին: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել:

«Նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը»,-նշել է Վարդան Հարությունյանը: Ըստ նրա՝ այդ առումով արդեն դրական միտում է նկատվում և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն: ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter