ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 440 կրակոց:

Իրադրությունն առաջնագծում․ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 440 կրակոց
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել