Նարեկ Հարությունյանը չի խուսափել հարկային պարտավորություններից. փաստաբան (վիդեո)
«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի փաստաբան Անի Թորոսյանն ասում է, որ Նարեկի կալանավորումը մեկ նպատակ ունի՝ հարկադրել նրան վճարել հարկային պարտավորություններն ամբողջությամբ: Մինչդեռ այդ ընթացքում «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ն հայացադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով այն ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է շուրջ 105 մլն դրամի հարկային պարտավորություն:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի նկատմամբ: Փաստաբանը վստահեցնում է, որ Նարեկ Հարությունյանը երբեք չի խուսափել հարկերը վճարելուց և հայտնել է, որ հարկային պարտավորության իրական չափը պարզվելուց հետո ինքը պատրաստակամ է վճարել այն: Այսինքն՝ Նարեկի մեղադրանքը, թե նա հարկերը վճարելուց չարամտորեն խուսափել է, չի համապատասխանում իրականությանը:
Հաշվապահ Արթուր Գալստյանին կալանավորելը, ըստ փաստաբանի, նույնպես իրավաչափ չէ, քանի որ նա երրորդ կարգի հաշմանդամ է: Անի Թորոսյանը նրա կալանավորումը գնահատում է որպես խոշտանգում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել