HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի Ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչը վտարվեց Բաքվից

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 10.12.2011: Իրանի Ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչն, ընտանիքով հանդերձ, վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից:

Քազեմին 2009-ից, որպես ԻԻՀ Ռադիոհեռուստատեսության տնօրեն, աշխատում էր Բաքվում: Սակայն շիական մեծ սուգի առիթով Ադրբեջանում կազմակերպված ձեռնարկների մասին լրատվությունը պատճառ դարձավ որ արգելվի Քազեմիի մուտքն այդ երկիր:

Ըստ «Առան նիուզ»-ի ադրբեջանական կառավարության այս քայլը հավանաբար, Բաքվի չչափված ռեակցիան է ԻԻՀ Ռադիոհեռուստատեսության նախագահ ճրտգ. Էզզաթոլլահ Զարղամիի ունեցած արտահայտությունների նկատմամբ: Զարղամին Ադրբեջանի նախագահի քաղաքական հասարակական գրասենյակի պահանջի՝ Իրանի ԶԼՄ-ները Ադրբեջանի անցուդարձերի նկատմամբ իրենց մոտեցումները պիտի վերատեսության ենթարկեն, ի պատասխան ասել էր. Ադրբեջանի կառավարությունը պիտի ավելի հարգալից մոտենա իր ժողովրդի կրոնական հավատամքներին ու վերացնի չադրա կրելու արգելքը:

«Առան նիուզ»-ն հավելել է, որ «Քանի օր առաջ, Ադրբեջանի նախագահի քաղաքա-հասարակական գրասենյակի պատասխանատու Ալի Հասանովը, ադրբեջանական ԶԼՄ-ների որոշ պատասխատուների հետ, ժամանել էր Իրան եւ վերադարձին անմիջապես անհարգալից արտահայտություններ թույլ տվել Իրանի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter