Հակակարկտային 27 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 16:30-ից մինչև 16:56-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 27 կայանքներից Արմավիրի մարզի Գետաշեն, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Շենավան, Վանանդ, Բերքաշատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4253 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել