HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն պարզել է ջրատարում հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: ՔԿ լրատվական ծառայության հաղորդմամբ` 2017թ. ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. դիակի ձախ և աջ նախաբազուկների դաստակային հոդերի շրջաններում հայտնաբերվել են օղակաձև, ներհրված եզրերով կարմրավուն ճյուղավորվող տեղամասեր, իսկ գոտու աջ և ձախ հատվածներում՝ ամրակապված մետաղական լարեր:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 03.06.1942 թվականին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ' ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ' տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ»,- հաղորդում է ՔԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter