HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկային համակարգի ակտիվները 15,6%-ով աճել են 2016 թվականին

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ)՝ 2016 թվականին հայաստանյան ֆինանսական համակարգում արձանագրվել են կայուն զարգացման միտումներ` ապահովվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարեկան հաշվետվությունից, ֆինանսական համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի հարաբերակցության և տնտեսությանը տրամադրված վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են համապատասխանաբար 12,3 և 6,6 տոկոսային կետով՝ կազմելով 89,1% և 50,0%:

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը, ինչպես նախկինում, բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 88,4%-ը։ Այնուամենայնիվ, 2015-ի համեմատ բանկերի կշիռը փոքր-ինչ նվազել է. 2015-ին այն 89,2% էր: Ֆինանսական շուկայում զբաղեցրած կշռով երկրորդ տեղում վարկային կազմակերպություններն են, երրորդում՝ ապահովագրական ընկերությունները։ Այս ոլորտները, սակայն, մեծ տարբերությամբ զիջում են բանկերին իրենց կշռով։   

2016 թվականին բանկային համակարգի ակտիվները կազմել են 3,99 տրլն դրամ՝ մեկ տարում աճելով  15,6%-ով։ Ընդհանուր կապիտալը կազմել է  653,6 մլրդ դրամ, որն աճել է 27,1%-ով, իսկ պարտավորությունները, որի ներքո պետք է հիմնականում հասկանալ հաճախորդների ավանդները՝ 3,41  տրլն դրամ, աճը՝ 13,5%-ով։

Ինչ վերաբերում  է բանկերի տրամադրած վարկերին, ապա դրանք ավելացել են 15,4%-ով և տարեվերջին կազմել մոտ 2,32 տրլն դրամ: 

Բանկային համակարգն աշխատել է շահույթով. ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE)` շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաμար 0,9% և 5,7%: ԿԲ-ն նաև արձանագրել է, որ տրամադրված վարկերի տոկոսարույքները տարվա ընթացքում ցուցաբերել են նվազման միտում:

Ոչ պակաս կարևոր են նաև բանկային համակարգի կայունությունը բնութագրող կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները։ 2016 թվականին կապիտալի համարժեքությունն ավելացել է 3,8 տոկոսային կետով և կազմել 20% (նվազագույն սահմանաչափը՝ 12%), ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշներն ավելացել են 4,4 և 28,4 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 32,5% և 170,8% (նվազագույն սահմանաչափերը՝ 15% և 60%): Բանկային համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի հարաբերակցության և տնտեսությանը տրամադրված վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են համապատասխանաբար 10,3 և 6 տոկոսային կետով՝ կազմելով 78,8% և 45,8%:

Իսկ չաշխատող վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» ռիսկային դասեր) տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում տարվա ընթացքում նվազել է 1,1 տոկոսային կետով և կազմել 6,7%:

Մեկնաբանություններ (1)

barseghian
անկան գարէվոր դեվիալնէր ասգենալու սոծիալագան վիդձագ՝ հարուստնէր սոսկալի գէ զարկանա տեճվարնէրու կանակ գե ոսկալի գե պարծրանահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր